ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՕԵԿ-ի պաշտոնյաները մնալո՞ւ են

ՕԵԿ-ի պաշտոնյաները մնալո՞ւ են
15.02.2013 | 15:38

Հաշված օրեր են մնացել ՀՀ նախագահի ընտրություններին, որից անմիջապես հետո նոր նախագահն ընդունելու է կառավարության հրաժարականը: Թե ինչպիսի պատկեր կունենա ապագա կառավարությունը, պայմանավորված է նաև այսօր դաշտում «խաղացող» ուժերի դիրքորոշմամբ: Կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը կշարունակի նո՞ւյն ձևաչափով աշխատել, ապագա կառավարության կազմի առնչությամբ նրա հետ քննարկումներ արդեն եղե՞լ են` հարցրինք ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանին: «Մենք հիմա էլ կոալիցիայի, կառավարության մեջ ենք ու շարունակելու ենք մեր գործունեությունը: Այդպիսի քննարկում չի եղել ու նման խնդիր էլ չեմ տեսնում»,-նշեց նա, հավելելով, որ ՕԵԿ-ն ի սկզբանե հայտարարել է, որ պաշտպանելու է գործող նախագահի թեկնածությունը և շարունակելու ենք այն քաղաքականությունը, ինչը մինչ այդ իրականացրել է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ